ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ. Մեռել են տերերը, տերերը՝ չկան
***Մեռել են տերերը, տերերը՝ չկան,խեղել են տերերը ներկան, ապագան,ծախել են տերերը տուն ու հայրենիք,շուրջը ամբոխ է՝ ցնոր, վայրենի: Հողաթմբերից ծուխն է համբառնում՝մե՛նք ենք մեռելը, թաղել ենք նրանց,մենք մեր ձեռքերից ենք արդեն վախենում՝արյան, մեղքի մեջ անհույս թաթախված: Ապրելը ծանր է, երանի՜ նրանց,որ վայրագության չափը չտեսան,թշնամին մեր մեջ է, թշնամին՝ անսանձարդեն անհնար է հավատին անսալ: Հողին պահ տվինք սրտերը մեր թանկ՝անբիծ ու մաքուր, քաջ ու անխորտակ ,մենք մեր գորշությամբ դեռ ապրում ենք, կանք,մեր անո՜ւշ տղերք՝ անմար հիշատակ: Զազիր է շուրջը, ցուրտ է ու ձմեռ,մեր ներսն ու դուրսը խառնել ենք իրար,արդեն չի լինում գիշերը քնել,ցավից տնքում ենք ու չկա հնար: Գիտեմ, որ թույլ եմ, տկար եմ հիմա,թողեք լաց լինեմ ու ողբամ մի քիչ,ձեր ծնողների ու կանանց համարդեռ պիտի ժպտանք, զորանանք քիչ-քիչ: Ձեր մանուկներին հազար կյանք ենք պարտք,ինչքան չապրեցիք՝ նրանք թող ապրեն,դեռ փարվում ենք ձեր աճյուններին տաք,որ ցավի միջից հաղթական հառնենք: