Արամ Ղարաբեկյանին հրաժեշտ կտան նաեւ ԱՄՆ-ում
Անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչ Հայաստան տեղափոխելը ամերիկահայ համայնքը հնարավորություն կունենա հրաժեշտ տալու մաեստրոյին: Հունվարի 17-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի կունենա Ղարաբեկյանի հոգեհանգստի արարողությունը. տեղեկանում ենք asbarez.com-ից:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարությունից նշեցին, որ դեռ տեղեկություններ չկան, թե երբ Ղարաբեկյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հիշեցնենք, որ մաեստրոն հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին` 57 տարեկան հասակում:
Ղարաբեկյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունները կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: