Ապրիլի 7-ին ծնվել է քանդակագործ Արա Սարգսյանը
Մեծավաստակ քանդակագործ Արա Սարգսյանը պատկանում է հայ ժողովրդի այն զավակների թվին, ովքեր 20-ական թվականներին, հետ հեղափոխական այդ տարիներին միահամուռ կերպով, մեկ բռունցք դարձած, անաղարտ պահեցին մեր ինքնությունը: Ժամանակի առաչադրած խնդիրները համախմբեցին քաղաքացիական պարտքի գիտակցությամբ օշտված մտաորական մի սերուցք:
Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի հայաբնակ գյուղում: Սկզբնական շրջանում Արայի ուսմամբ զբաղվում է մայրը, ով հայկական դպրոցում հայոց լեզու էր ուսուցանում: Այսպիսով տանը ձեռք բերելով անհրաժեշտ գրտելիքներ, կարճ ժամանակահատվածում ավարտում է Մաքրի գյուղի Տատյան վարժարանը, իսկ 1914թ. երբ ընտանիքը տեղափոխվում և բնակություն է հաստատում Կոստանդնոպոլսի Բերա թաղամասում, Արան այստեղ ընդունվում է Եսայան սանուց վարժարան :
Եղեռնի օրերին Արա Սարգսյանը ընդամենը 13 տարեկան էր: Այն ահասառսուռ դեպքերը, որ կատարվում էին իր ազգակիցների հետ ցավագին հետքն է թողնում պատանի Արայի սրտում: Այնուհետ առաջին համաշխարհային պատերազմի առաջադրած սոցիալական խնդիրներն ու հոգսերը, որ թակել էր ոչ միայն հայ, այլև օտար ժողովրդների դռները իր տարիքից վաղ հասունացրեց պատանի տղային և նա առանց ընտանեկան խորհրդաքցության վճռեց անավարտ թողնել դպրոցն ու զբաղվել պատահական աշխատանքով: Այսպես չորս տարի շարունակ պատանի Արան աշխատում է որպես գծագրող, էլեկտրամանտյոր, գրագիր: Աշխատանքից հետո, յուրաքանչյուր երեկո տղան ուսման բացը լրացնելու նպատակով զբաղվում ինքնակրթությամբ, ինչպես նաև զբաղվում նկարչությամբ:
Պատերազմի ավարտից հետո Արան կրկին վերադառնում է դպրոցական կրթությանը, այս անգամ Պոլսո Գեղարվեստից վարժարանում: Այստեղ Արասարգսյանին հաջողվում է դեռ ավարտական կուրսում ստանալ դիմաքանդակների և այլ աշխատանքների որոշ պատվերներ, որոնցից գոյացած գումարը հավաքել և ցանկանում էր կրթությունը շարունակել այլ երկրում, քնի որ այստեղ Կոստանդնապոլսում ապագայի հեռանկարներ գրեթե չկային:
Որոշակի օգնություն Արա Սարգսյանին Եսայան սանյաց վարժարանը է խոստանում և որոշ համեստ խնայողությամբ օգնության է գալիս նաև հայրը:
1921թ. Արա Սարգսյանը շոգնավով գնում է Նեապոլ, արա գնացքով մեկնում Հռոմ: Այստեղ նա երկար շրջում է, հրյանում վերածննդի շրջանի թողած ժառանգությամբ, բայց երբ ծանոթանում է տեղի ժամանակակից արվեստին, ապա խոր հիասթափություն է զգում, քանի որ այն ինչ Արա Սարգսյանը տեսավ հասկացավ, որ դա հեռու է իրական արվեստ կոչվելուց:
Կրթություն ստանալու նպատակով Հռոմ էր եկել նաև Օնիկ Ավետիսյանը ով այդ օրերին Վիեննայում ուսանող իր ընկերոջից նամակով տեղեկանում է Վիեննայի ակադեմիայի լավագույն պայմանների մասին:
Արա Սարգսյանը այստեղ ծանոթանալով Օնիկ Ավետիսյանի հետ, որոշում է ընդունում մեկնել Վիեննա: Եվ ահա 1921-1924թթ. Արա Սարգսյանը իր կրթություը շարունակում է ստանալ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի դարձրագույն դպրոցում:
Փարիզում ձեռք բերելով խորհրդային քաղաքացիություն 1925թ. Արա Սարգսյանը գալիս է հայրենիք, ուր ավելի վաղ հանգրվանել էին Մ. Սարյանը, Ալ. Սպենդարյանը, Ռ. Մելիքյանը, Ալ. Թամանյանը, Հ. Կոջոյանը և ուրիշներ:
Արա Սարգսյանը իր մեծ ներդրումն է ունեցել ոչ միայն հայ արվեստի զարգացման, այլև հայի գոյության իրավուքի հաստատման գործում: Այս փաստի խոսուն վկան այն է, որ դեռ ուսանող Արա Սարգսյանը 1921-1924թթ. Վիեննայից Բեռլին է գործուղվում երկու անգամ` թանգարաններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Սակայն սա ընդամենը պատրվակ էր, իրականում նպատակը առաջին համաշխարհային պատերազմին Գերմանիայում ապասսանած երիտ թուրքական պարագլուխների հետքի վրա դուրս գալն էր:
Այս գործողությունը Արա Սարգսյանը հաջողությամբ գլուխ է բերում ինչին նպաստում է իվերուստ տրված քանդակագործի շնորհը և մի քանի լեզուների տիրապետելու կարողությունը: Եվ ահա այս նեմեսիս գործողության շնորհիվ երիտթուրքական հինգ պարագլուխներից երեքը հայտնաբերվել և սպանվել են Արշավիր Շիրակյանի վրիժառու մարտիկների կողմից, որոնց կապն արտաքին աշխարհի հետ հանդիսացել է Վիենայում ուսանող երիտասարդ քանդակագործ Արա Սարգսյանը: Սակայն այս փաստի մասին համեստաբար լռել է իր ազգի հերոս զավակը և լռել ասպետավայել:
Մեծ է եղել Արա Սարգսյանի ներդրումը նաև ուսուցչական բնագավառում: 1926թ. կազմակերպում է հետ հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ընկերության հայկական մասնաճյուղը և ընտրվել այդ կառույցի նախագահ: 1925-1930թթ. դասախոսել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, իսկ 1945թ. Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Երևանի գեղարվեստի ինստիտուտը, որը տնօրինել է մինչև 1959թ., այնուհետև նույն հաստատությունում շարունակում է աշխատել որպես ամբիոնի վարիչ, և արվեստանոցի ղեկավար: 1932-1937թթ. Նախագահել է նկարիչների միյությունը:
Պատերազմի հաղթական ավարտին հաջորդող ժամանակահատվածը քանդակագործի կյանքում նշանավորվեց որպես բեղմնավոր ստեղծագործական ժամանակաշրջան: Արա Սարգսյանը զարմանալիորեն կարողանում էր համատեղել իր պաշտոնական և բազում այլ հասարակական պարտականությունները բուռն ստեղծագործական կենսակերպը բազմազբաղ ակտիվ առօրյայի հետ միաժամանակ:
Վարպետ քանդակագերծը շուրջ 340 արձանների հեղինակ է: Ստեղծագործություններ որոնցու անմահացած են՝ կուսակցականներ, պետական պաշտոնյաններ, մշակույթի գործիչների մի ամբողջ փունջ՝ <<Եղիշե Չարենց>>, <<Վալերի Բրյուսով>>, <<Ալ. Սպենդարյան>>, <<Հ. Թումանյան>> և այլն:
Սակայն մեծանուն քանդակագործը Արա Սարգսյանի միայն դիմանկարներով չէր որ տարված էր, նա նաև կոմպոզիցիոն գործերի հեղինակ է, դրանցից է <<Հերոսիման>>, <<Մեսրոպ Մշտոց և Սահակ Պարթև>>, <<Այգեկութ>>: Այս թվարկվածներից իր ուրույն տեղն ունի հատկապես <<Այգեկութ>> աշխատանքը, որը թեպետ և բնորոշ էր հետ հեղափոխական այն տարիների մթնոլորտին, երբ մեր արվեստում շեշտը դրվում էր ազգային դիմագծի, ազգագային խորհրդանիշներ արտացոլման վրա, սակայն այնուամենայնիվ այգեկութի օրինակները մեզ հայտնի են դեռ մեր միջնադարյան կերպարվեստում: Այս ստեղծագործության մեջ ոչ միայն մեր ազգային ամփոփ նկարագիրն է, ոչ միայն հայուհու առաքինությունն ու գեղջուկ աղջկա կեցվածքը, այլ ասես, մի երկ է ձոնված հայ մշակին:
Մի գծով շարված հինգ կին խաղող են հավաքում, սակայն այնքան լարային է կառուցված այդ անցումը կանանց, կանացի շարժումի և խաղողի վազի միջև, որ ներքին ռիթմի հաջորդականություն է նշմարվում և այս ամենը քանդակագործը այնքան պոետիկ է սինթեզել այս արձանախմբում, որ այստեղ և կանայք և խաղողի վազը առանձին կերպարներ, գործող անձինք լինելու հետ մեկտեղ միաժամանակ հանդես են գալիս միասնական մեկ ամբողջություն: Եվ սակայն այդ միասնականությունը այնքան ճիշտ են մեկնաբանված, որ այստեղ կերպարները միասնությունից զատ պահպանել են իրենց անհատաական նկարագիրը:
Կանանց մարմինները այստեղ վայելուչ են և խաղաղ, իսկ խաղողի թփերում մի տեսակ լարվածություն է նշմարվում: Խաղողի թփերի միջից լույսն է թափանցում ինչը մի հետաքրքիր գունախաղ է ստեղծում:
Միևնույն ժամանակ կանայք միմյանց հետ կապված են թե կեցվածքով, թե շարժումներով որն այնքան ճկուն է, այնքան թեթևասահ: Այստեղ կանացի իրանի ճկումները, և թևերի շարժը, վարսերի հարդարանքը, հագուստների ծալքը, թեև մեզ մի ակնթարթ հիշեցնում է անտիկ արվեստի մասին, բայց, սակայն նրանում մեծ է ազգայինի ուժը որում սակայն առկա է այնպիսի կենսախնդություն, այնպիսի կենսական ճկունություն, ինչը մի տեսակ և ժամանակակից է և նույնքան ազգային:
Սակայն ցաոք այս շքեղափայլ արձանախումբը իր արժանի տեղը դեռ չի գտել մեր քաղաքում: Սա են փափագում նաև Արա Սարգսյանի սերունդները:
Արա Սարգսյանը կյանքից հեռացել է 1969թ. հունիսի 13-ին:
Արա Սարգսյան տուն թանգարան
հասցե` ք. Երևան, Պուշկինի 70
հեռ.` (+374 10) 56-11-60
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Քաղց», «Հուսահատություն»,«Տառապանք», «Լուռ վիշտ», «Բարձրուքի գրավումը», «Կառլ Վայգել», «Ռիխարդ Ռոբերտ», «Հեղինե Զատեյան», «Սարգիս Խաչատության», «Վահան Թոթովենց»,«Մանուկ Աբեղյան», «Հրաչյա Աճառյան», «Միքայել Նալբանդյան», «Հակոբ Պարոնյան», «Սուրեն Սպանդարյան», «Հովհաննես Թումանյան», «Ալեքսանդր Սպենդիարյան», «Նելսոն Ստեփանյան» ևայլն:
ՍԱԹԵՆԻԿ ԵՆՈՔՅԱՆ