Հերմինե ԱՎԱԳՅԱՆ. Աշխարհի քարտեզի վրա դու չկաս
***Աշխարհի քարտեզի վրադու չկաս,բայց դու քո տեղում ես,ես չեմ հորինել քեզ։Հիշողության արանքով,ինչպես անձրևի կաթիլների,վազում եմ քեզ մոտ.կամրջից այնկողմդու կանգնել ես թրջված,ես դեռ այդքանսիրահարված չեմ եղել,Դու երբեք այդքանչես սպասել ինձ։Մենք հանդիպում ենքբոլոր կամուրջներից թաքուն,այնտեղ, որտեղ աչքեր չկան։Դու ասում ես, որնամակ ես բերելմեր այգու ծառերից,նրանք հարցնում են`ծաղկե՞ն այս տարի,թե՞ սպասենհաջորդ գարնան…Մենք բաժանվում ենքարևից առաջ,Հեռանալիս ասում ես,որ Աստված չի զգուշացնելուջրհեղեղի մասին…Աշխարհի քարտեզի վրափնտրում եմ քեզ,չկաս։Աստված ժպտալով ասում է,որ քեզ ստեղծելուց հետոհանգստացել է մի լավ,Հետո է ստեղծել աշխարհը… Հերմինե ԱՎԱԳՅԱՆ2024թ.