Աշխարհի բնակիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի հիշատակին Հայաստանից ուղարկում եմ իմ շատ սիրելի այս կակաչները
ԴՈՒ ԱՅԼԵՎՍ ԱՇԽԱՐՀԻՆՆ ԵՍ ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ
Իր երկրային կյանքն ավարտեց «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը: Անկախ նրանից, թե որ ազգի զավակ էր նա՝ իր երկրային կյանքի ավարտով դարձավ Տիեզերք կոչված անսահման Աշխարհի քաղաքացի:
Այդպես եմ մտածել և մտածում յուրաքանչյուր Անհատի մասին: Այդպիսին են ինձ համար Հայկ Նահապետը, Արամազդը, Հոմերոսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Լեոնարդո դա Վինչին, Րաֆֆին, Վազգեն Վեհափառը, Սիամանթոն, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը…
/Այդպես եմ մոտենում ևս մի հարցի. Անհատը որևէ կուսակցության անդամ է իր աշխարհական կյանքում, մահից հետո նա ազգի որդի է/:
Եվ այսօր այլևս այդ Տիեզերք կոչված Աշխարհի քաղաքացի դարձավ Գաբրիել Գարսիա Մարկեսը:
Ես Տիեզերք կոչված Աշխարհի բնակիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի հիշատակին Հայաստանից ուղարկում եմ իմ շատ սիրելի այս կակաչները:
Տիգրան ՊետրոսՅանց
Տիգրան ՊետրոսՅանցի ֆեյսբուկյան գրառումից