Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով
Թող ծնվեն շատ երեխաներ,Որ շատանանք ու շատ լինենք՝Հարյուրավոր, հազարավոր,Դառնանք անթիվ ու զորավոր,Լինենք ավելի ու ավելի հզոր՝Մեր լեռների պես վեհ ու երկնահաս,Մշակույթով զորանանք,Մանկանն օրորոցից կրթենքԵվ հայից հայ կերտենք։Հայերենով անաղարտՎեհանանք ու ամրանանք,Մեր շուրթերին աղոթք թող դառնա,Որ հույսով, լույսով արթնանաք։Եվ բազկի ուժը հայ զինվորիԹող թշնամուն միշտ լինի ահՀայ անունը թող աշխարհինԽաղաղության տուն դառնա։Երկիրը մեր, հային գիրկն առած,Թևեր թող տա և ուժ երկնային,Աշխարհը, լուռ սիրահարված,Հորովելով թող քրտնի։Ապրեք հայեր, աշխարհին հաղթեք,Որ մի բռունցք դարձած՝ հզոր լինենք,Հայերենն էլ լույսով օծվիԴարեր կռի, հայի հոգում լցվի։Միշտ անկոտրում կմնա հայի ոգին,Քանզի արյունն հայ է ու սիրտը՝ հայ,Աստված մերն է, խաչը՝ պաշտպան,Արարատն էլ՝ մեզ վահան… ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ