Previous Story
Անահիտ Վարդանանց. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԱՏ
Ամեն օրը՝ մի՜ տարի,
Ամեն տարին՝ մի ո՜ղջ դար.
Կշեռքն ուսին վիթխարի՝
Կյանքն է կշռում անդադար…
Եթե մի օր դադարի
Դատ-դատաստանն իր արդար,
Արևն իսկույն կմարի՝
Թողած իղձերն անկատար:
Մարդիկ էլ չեն չարչարի
Կյանքի բեմը անխաթար,
Ոչ մի ծուղակ չի լարի
Լեզուն թույնով իր ճարտար:
Աշխարհն էլ չի արարի
Նոր էակներ հոգատար,
Թող մեղքերով վճարի
Մարդու հոգին անսատար:
Տիեզերքն էլ կվարի
Երկրի գործերն անվթար,
Այլևս չեն խանգարի
Մարդկանց խաղերը օտար…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ