ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում
Տե՛ր Աստված, պատմիր ինձ, թե ինչ են արել նրանք այն գետը, որն այլևս չի երգում։ Սահեք սատկած ձկան նման սպիտակ փրփուրի տարածքի տակ, որովհետև գետն արդեն այն գետը չէ: Ամառը չվերադառնալուց առաջ թաքցրեք այն ամենը, ինչ կյանք ունի։
Տե՛ր Աստված, պատմիր, թե նրանք ինչ են արել անտառին, որ էլ ծառեր չկան: Ձմռանը մենք կրակ կամ ամռանը ապաստանելու տեղ կունենա՞նք։ Եվ քանի որ անտառն այլևս այն անտառը չէ, մութն ընկնելուց առաջ մառանը լցրեք կյանքով։
Ո՛չ վառելափայտ, ո՛չ ձուկ… Տե՜ր Աստված, մենք ստիպված կլինենք նավը վառել: Հա՛յր, ցորենը հերկիր ավերակների մեջ ու տունը երեք կողպեքով փակիր։
Բայց չէ՞ որ դու ասացիր, Տե՛ր, եթե չկան կաղնիներ ու կաղիններ, ճիճուներ ու թռչուններ և էլի շատ ուրիշ օգտակար ու անօգուտ բաներ չեն ստեղծվում: Եվ առհասարակ, որտեղ ոչ մի ծաղիկ չկա, այնտեղ չկան ու չեն լինի նաև մեղուներ, մոմ ու մեղր, քանզի դաշտն էլ այլևս այն դաշտը չէ։
Տե՜ր Աստված, վաղը երկնքից արյուն է անձրևելու… Քամին էր լացակումած երգում այդ մասին… Իսկ նրանք արդեն այստեղ են՝ մսե հրեշները երկաթե որդերով։
Տե՛ր Աստված, սակայն դու մի վախեցիր, ասա՝ ոչ, ու ես վստահաբար կսպասեմ քեզ…
Տե՜ր Աստված, նրանք սպանո՜ւմ են երկիրը… Դադարեցրու լացը, որով նրանք մեզ պատերազմի էին նիզակում, տո՛ւր զորությունդ ու օրհնությունդ երկրիս հավիտյանս հավիտենից… Ամե՜ն:
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ