ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Ես տեսել եմ նրանց
Ես տեսել եմ նրանց։
Նրանց,
Նրանց դեմքին թաքնված կապտուկներ։
Նրանց,
Նրանց երազանքները փախցրել են բառերը։
Նրանց,
Նրանց հոգնած ժպիտները։
Ես տեսել եմ նրանց,
Ամեն ինչ…
Գնում եմ ճամփով.
Հոգիներ, հրեշտակներ,
Այդ հայացքը թիկունքից,
Շնչառությունը կյանքի…
Վախենալով լինել կառչած՝
Ոտքերից փոթորկի։
Լուսնային գողերը,
Խաչ,
Քողարկված առաքինի կանայք,
Ոչ ոք չգիտի նրան,
Բացի նրանցից,
Ովքեր նման են նրան։
Բառահոսքը
հնարավոր դարձրեց հղի լինել հույսով։
Օրերն ու ժամերը կապարի պես ճնշող են,
Դրանք արագորեն սահում են՝ ձգվելով,
Մատներով շոյում են մահճակալը կրքի՝
Դուրս հանելով թևերը հրեշտակների։
Հոգիները՝ ժամանակին լցված
աչքերի լույսով,
Ամեն ինչ իր ժամանակին,
Որն ավելի լավ չէ շուտ, քան երբեք,
Ճերմակ անուրջներ շաղված դեմքերին՝
Սպասումով լեցուն առավոտների…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ