Previous Story
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Եռաբլո՛ւր, մեր ցա՛վ և հպարտությո՛ւն մեր
Եռաբլո՛ւր, մեր ցա՛վ և հպարտությո՛ւն մեր.
Ցա՛վ, որ երբեք ու երբեք չի ամոքվի մեր սրտում,
Եվ հպարտությո՛ւն, որ ոգեշունչ զգացում է անմեռ…
Ու մայր ափից հայրենիքն է անդադար մտածում,
Ու թող Զվարթնոցի արծիվը պահպանի ձեզ հավերժ:
Նրա թևերը լի էին հրեշտակային ճերմակ բույրով,
Անքուն հրեշտակը, հայրենիքի բարձունքին նայելով,
Մարտական թռիչքի էր ելել, բայց թռիչքն իր չի ավարտի,
Որովհետև սառած պարսպի վրա կուրծքն էր արծվի…
Սակայն հիմա թռչուն է գահավիժած, որ էլ չի խոսում,
Ու փետուրները նրա՝ թևերի միջով դեպի վեր են հոսում…
Հիշողությունն է նավարկում՝ հասնելով տարտա՜մ ջրեր,
Սպասելուց տխրած ճայն է ձեզ բերում ազատության գրեր՝
Վերևից նայելով փշրված կամրջին ու պաղ ջրանցքին:
Իսկ երբ ձեր հերոսների գողացված անունը յուրացրին,
Նրանց մարմինը հետո ուրախ-ուրախ անդունդը նետեցին՝
Հանուն ոչնչի և ոչնչի գնով, ու մինչ գնորդներ հայտնվեցին,
Նրանց մոռանալու համար մեկ այլ անուն տվեցին,
Ու շատերը զայրացան ու շվարեցին, երբ լսեցին.
«Ինչպե՜ս արտասանենք այս պիղծ անունը,
Քամին ձերն է, իսկ ձեր հորիզոնը՝ քամունը»…
Բայց նա միայնակ ավելին չի ուզում, նրա սպասումը
Իր հարազատն է՝ որդին, եղբայրն ու ամուսինը,
Որ վերադառնալու են երգով՝ դրոշն իրենց ուսին…
Իսկ թշնամու բանտում խոշտանգված գերին
Ո՛չ բան է հարցնում ու ո՛չ էլ՝ տալիս անուն,
Նրա սիրո փոստատարն էլ՝ մի գաղթող թռչուն,
Որի ժամացույցի ժանգի վրա ձյունն է իր աղը դնում…
Քանի դեռ ազգի նավն իր խարիսխը չի նետում
Ազատաբեր թռչունի տաքուկ թևերի արանքում,
Նրա անունը երկիր ու մայր հայրենիք է մնում…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ