Այվազովսկու կտավն աճուրդի կհանվի 100 մլն ռուբլով
Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը:
Հովհաննես Այվազովսկին «Լուսնյակ գիշեր» կտավը նկարել է 1878 թվականին Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։
Ընդհանուր առմամբ, աճուրդում կներկայացվի 18-20-րդ դարերի 120 աշխատանք։
Աճուրդի ներկայացուցիչների խոսքով, վաճառքի համար առաջարկված լոտերի առանցքն է աշխարհահռչակ նկարիչների գործերը, որոնք շուկայում հայտնվում են չափազանց հազվադեպ (կամ առաջին անգամ)։
Փորձագետները հեղինակի այս ստեղծագործությունը գնահատում են 100 միլիոն ռուբլի: