Previous Story
Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է
Ձայնամշակման դասընթացն անցել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1944-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական երգեր։
1959 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլն։ 2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: