Այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1959 թ. փետրվարի 27, Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունը անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։
1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։
1989-97թթ նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում: 1992թ-ից բնազկվում է Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցում է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում:
Ներկայացումներից են` «1000 ու մի ելք» (2000թ.), «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Between two mountains» (անգլերեն լեզվով, 2002թ., ԱՄՆ), «One Vartan show» (ֆրանսերեն լեզվով, 2003թ., Փարիզ), «Կրակի մեջ» (2003թ.), «Բենեֆիս 1» (2003թ.), «Ցմահ բանտարկյալները» (2004թ., 2009թ.), «Վերելք» (2005թ., նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին), «Ի՞նչ անել» (2006թ.),«Շնորհավոր նոր տարի կամ Բենեֆիս 2» (2006թ.), «Սեր և ատելություն» (2008թ.), «Օրեր, գույներ, ճակատագիր» (2009թ.), «Խոստովանություն թատրոնում» (2009թ.), «Ճակատագրի կատակներ» (2010թ.), «Սեռասարսափ» (2011թ.), «Պարոնայք 50-50» (2012թ.):
2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները: