Այսօր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի ծննդյան օրն է
Նկարչուհու գիտակցության մեջ Արարատը ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ:
20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կաղզմակերպաված զուսպ ,նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով,որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները : Երանուհի Ասլամազյանն իր արվեստով մեծ ուշադրություն է ր դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը: Նրա մոտիվները կարծես մշտապես կրկնվող, բայց ամեն անգամ նոր ստեղծագործական խնդիրներ հետապնդող և նոր լուծումներ առաջարկող թեմաներ են ,որոնց նպատակն է ոչ թե հանդիսատեսին որևէ եզրակացության հանգեցնելը,այլ թույլ տալ մտածելը::
ՀՍՍՀ ժողովրդական նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է 1910թվականի ապրիլի15-ին`Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում:Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները,երկար տարիներ ապրել է Մոսկվայում:Նկարչական ձիրքի ձևավորման վրա ազդել են Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիան/մանկավարժներ`Յուլ.Վերժբիցկայան,Ել.Պատկանյանը/,Երևանի գեղարվեստական-արտադրական տեխնիկումը/դասատուներ`Ս.Առաքելյան,Ս .Աղաջանյան,Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը/դասատուներ`Ս.Դրևին,Մ.Լարիոնովա,Բ.Մուխինա,Կ.Պետրով –Վոդկին/,Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան/Ա.Օսմյորկին,Ա.Սավինով/:
Մրցանակներ,կոչումներ,պարգևներ
Ե.Ասլամազյանը մահացել է 1988 թվականին ,փետրվարի 4-ին:Թաղված է Մոսկվայում:
Եր.Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում`Լոնդոն,Սոֆիա,Բեռլին,Լենինգրադ,Վենետիկ,Տոկիո,Դելի և այլն:
1910-ծնվել է Բաշ-Շիրակ գյուղում/Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության Լենինականի մարզ/
1924-1926-Սովորել է Լենինականի նկարչական դպրոցում՝ Յ.Ի.Վերժբիցկայայի ղեկավարությամբ
1926-1928 Սովորոլ է Երևանի գեղարվեստա-արտադրական տեխնիկումում:Ուսուչներ՝Ս.Աղաջանյան,Ս.Առաքելյան
1931-1937 Սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում :Ուսուցիչներ՝Պ.Ս.Նաումով,Վ.Մ.Օրեշնիկով,Ա.Ա.Օսմերկին:Ավարտել է գերազանց առաջադիմությամբ
1937-Ընդունվել է<< Լենինգրադի սովետական նկարիչների խորհուրդի մեջ>>:Սկսել է մասնակցել Երևանի,Լենինգրադի,Մոսկվայի <<Նկարիչների խորհրդի>> կողմից կազմակերպված ցուցահանդեսներին:
1938-Իրականացրել է 6 պանո Սովետական սոցիալաիստական Հայաստանի հանրապետության տաղավարի համար՝ Մոսկվայում կազմակերպված << Համամիութենական գյուղատնտեսական>> ցուցահանդեսի համար
1938-1941 Դասավանդել է գեղանկարչություն և կոմպոզիցիա` Լենինգրադի երիտասարդ աշխատավորների գեղարվեստական ինստիտուտում :Մշտական ապրում է Լենինգրադում:
1941-1942 Մեկուսանում է Չկալովում:Աշխատել է թատերա-դեկորատիվ արվեստի ոլորտում /ձևավորել է Սոլովյովի <<Ֆլեդ-մաշալ Կուտուզով >>գիրքը:
1943-Մշտական ապրում և աշխատում է Մոսկվայում
1945-Պարգևատրվել է 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի համար տարած անվեհեր աշխատանքի համար
1956- Ստացել է շնորհակալագիր սովետական կանանց նվիրված հանձնաժողովի կողմից <<Սովետական սոցիալիստական միության մեջ կանանց հավասարություն >> միջազգային սեմինարի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու համար
1957-Ստացել է շնորհակալագիր <<Մոսկվայի սովետական նկարիչների խորհրդի>> կողմից կին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին մասնակցելու համար ,որը կազմակերպվելէ սովետական կանանց հանձնաժողովի նախաձեռնությամբ,որի նպատակը կանաց իրավահավասարությունն է: Խրախուսական է ստացել ՝Խորհրդային սոցիալիստական միության <<Կոմիտետ 5-րդին >>նվիրված սովետական կանանց դերի ամրապնդման համար և սոցիալաիստական միության մեջ մշակույթի կառուցողականության խթանման համար :Մասնակցել է<<Աղջիկների տոնը>> միջազգային երիտասարդական փառատոնին:
1958-Սկսել է աշխատել խեցեգործության մեջ
1959-Շրջագայում է Եվրոպայով՝ Բելգիա,Հոլանդիա,Իտալիա , ստեղծում էտյուդներ,ճեպանկարներ
1961-Ճամփորդություն դեպի Հնդկաստան,Ցեյլոն.ջրաներկ -գործերի և մատիտանկարների ստեղծում
1962-Տուրիստական ուղևորություն դեպի Եգպտոս :Ճանապարհորդական էտյուդների և ճեպանկարների ստեղծում
1963 Պարգևատրվել է Մոսկվայի<< Ռուսաստանի սովետական դաշնության սոցիալիստական հանրապետության >> կողմից << Արարատ>> կտավի համար՝ լավագույն ստեղծագործության համար,որը իրականցվել է <<Վարդանիկ>>կոլխոզի ակումբի համար: /համատեղ Մ.Ա.Ասլամազյան/
Համարվել է <<Կանանց համաշխարհային համագումարի>> թղթակիցը Մոսկվայում/1963 թվական,24-29 հուլիս/
Ճամփորրդությունը Ճապոնյա.ջրաներկ -աշխատանքների և մատիտանկարների ստեղծում
1964-Ստացել է շնորհալակագիր` ՌՍԴՍՀ –ան Մոսկվայի բաժնի <<Նկարիչների խորհրդի>> և ՄՆԽԿ պարտ-խմբի կողմից ակտիվ աշխատանքի համար,որն իրականացվել է 1964թվականին `մշակութային շաբաթի շրջանակներում :
1965-Արժանացել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության կողմից վաստակավոր նկարչի կոչման.Ստեղծագործական գործուղման է մեկնել Իտալիա :
1966-1984-Սովետական միության բարեկամության/ Սովետական սոցիալիստական միության երկրներ-Շրի –Լանկա/
և արտասահմանյան երկրների մշակութային կապերի գործադիր կոմիտեյի անդամ, 1967-պարգևատրվել է հոբելյանական ցուցահանդեսի հանձնաժողովի կողմից Հոկտեմբերի 50 ամյակին կապակցությամբ:
1970-Պարգևատրվել է ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ-ի կողմից հոբելյանական ցուցահանդեսին մասնակցելու կապակցությամբ՝ նվիրված Վ՚.Ի.Լենինի 100 ամյակին:
1971-պարգևատրվել է պատվոգրով ՍՄԲԿԽ և արտասահմանայան երկրների հետ մշակութային կապերի ձևավորման մեջ ակտիություն ցուցաբերելու և Սովետական միության ու Ցեյլոնի միջև միջմշակութային բարեկամական կապերը ամրապնդելու , զարգացնելու համար:
1973-Գործուղում ակվարելիստ-նկարիչների խմբի հետ դեպի Պրիկամե՝Պերմ,Չերդին,Սոլիկամսկ,Բեռեզնյակ,Չայկովսկի.ջրաներկ- աշխատանքների ստեղծում:
1975-Հուշաշքանշանով պարգևատրում <<Սովետական Ռուսաստան>> խորագրով
հանրապետական նկարչական ցուցահանդեսի ժամանակ
1977-Պարգևատրվել է հուշաշքանշանով՝ հանրապետական <<ՄԵծ հայրենականի 60 ամյակին>> նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար
1978-Շնորհվել է պատվոգրով ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ կողմից <<Նկարիչների տան>> ակտիվ գործունեության համար,1977-1978
Արժանացել է<< Աշխատանքի վետերան>> շքանշանի
1979-պարգևատրվել է հատուկ պատվոգրով ՌՍԴՍՀ –ան <<Նկարիչների միության>> ակտիվ աշխատանքի համար <<Նկարիչների տան խորհրդի >>համար:
1980-Ստեղծագործական գործուղում Իտալիա.
Էտյուդների շարքի ստեղծում
Հատուկ պատվոգրով պարգևատրում `<< Սովետական հասարակության բարեկամության միության և միջմշակութային կապերի>> մեջ մեծ ներդրման համար ,Սովետական Միության և Շրի -Լանկայի բարեկամական կապի ստեղծման 20 ամյակի ամրապնդման մեջ ակտիվություն ցուցաբերելու համար:Պարգևատրվել է հուշանվերով՝ ՍՍՀՀ 60 ամյակի նվիրված և Կոմունիստական կուսակցության տարածման համար Հայաստանում:
1981-Գործուղում ՌՍԴՍՀ –ան ՆՄ-ի ստեղծագործական խմբի հետ դեպի “Горячий Ключ”.ստեղծում է բնանկարներ,դիմանկարներ:
aslamazyanmuseum.com