Այսօր բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ծննդյան 60-ամյակն է
Դասականների ուլունքաշարը չկտրելով, շարունակում եմ’ այսօր մեր ժամանակի ամենամեծ գրողի, բանաստեղծի ծնունդն է։Աստված մեզնից միշտ շատ է վերցրել, այս անգամ իր տվածը’ Խաչիկ Մանուկյանի ներկայությունն է։ Բանաստեղծը միշտ է ապրել երկրի ու երկնքի փափուկ արանքներում։Գրիչը թաթախել ամպերի մեջ, արևով ոսկեզօծել, հաճախ էլ կռվել կայծակների հետ ու գիրը մատուցել ճարճատյունով։Իսկ հիմա մի փոքր ավելի վերևում է, ՀԵՐՈՍ ՏՂԱՅԻՆ ՄԵՆԱԿ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ։Վերևում զինվորների հետ է խաղաղվում, ներքևում դավաճաններին է փոթորկում։ Եվ այդ փոթորիկների մեջ ազգադավերը մերկ են մնում։ Այլ հարց է, նրանք ամաչու՞մ են իրենց մերկությունից, թե՞ ոչ։ Զարմանում եմ, որ դեռ գտնում ու կարդում եմ փոթորկված տողերի հետքերը։ Փոթորիկները չեն մնում։Իրեն մաղթենք, որ երկար մնա… Դավաճանները փշրել են ՀԱՅԵՐԻՍ, ուզում եմ իր գրիչը սյուն լինի դեռևս մնացած երկրիս համար։ Սյուն, որի շուրջն են հավաքվում մարդիկ’ առանց խնդրելու, պահանջելու, վախեցնելու, առանց ավտոբուսների ու “գազելների”։ՀԵՐՈՍ դաստիարակած հայրենասեր հոր, ՄԵԾ ՈՒ ԲԱՐԻ ՄԱՐԴՈՒ տունն իրենով մեծ հայրենիք էր, որի պատերի ներսում հերոսներ էին մեծանում։ Այդ էլ խլեցին’ նորից փոխելով գրողի գրչի ուղղությունը։ Գրողը համառելով մնաց իր երկրում, ամենաթանկը համարելով ոտքի տակի սև հողն ու վերևի անբասիր կապույտը։Իշխանություններն այնքան չնչին երևացին մեծ ու վիրավոր հայրենիքի մոտ, որ ՊՈԵՏԻ ՈՐԴԻՆ’ ՎԱՉԱԳԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԳՆԱՑ ՆԺԴԵՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ…Ու “ՄՆԱՑ” ՆՐԱ ՆՄԱՆ։Չար ուժերը դրսից ու ներսից էին…Թող շնորհավորեմ մեզ, պոետ’ մեր այսօրվա համար ու քեզ մաղթեմ’ ցասումիդ ու վրեժիդ մարում’ քո երազած հաղթանակի ջրով։ ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆարձակագիր2021 թ.