Այսօր արվեստաբան Վիգեն Ղազարյանի ծննդյան օրն է
Արվեստագետ, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանը ծնվել է Երևանում 1943 թ. մարտի 16-ին, ավարտել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հայկական միջնակարգ դպրոցը: 1965-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության և մեթոդիկայի բաժինը, 1965-1966թ.թ. աշխատել է «Արմենպրես»-ում որպես թարգմանիչ և խմբագիր, 1968թ. հայկական սովետական հանրագիտարանում որպես խմբագիր, 1969թ. Հայաստանի ազգային պատկերասրահում որպես էքսկուրսավար, 1970-73 թ.թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1975-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սարգիս Պիծակ» թեմայով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, այնուհետև նույն ինստիտուտում կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, 1988թ. առ այսօր նույն ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, 1999թ. առ այսօր ԵԳՊԱ (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ,1998թ. Սանկտ Պետերբուրգի Հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 1990-2000-ական թ.թ. ՀՀ կառավարությանն առընթեր գիտական թեմաների հաստատման հանձնաժողովի անդամ, 1992թ. ՌԴ մշակույթի նախարարությանն առընթեր արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Խորանների մեկնությունները» թեմայով, ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2000թ. ստացել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում, 2010 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Անդամ է մի շարք գիտական խորհուրդների` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ԵԳՊԱ, ՀՀ ազգային պատկերասրահ, ինչպես նաև ՀՀ գրողների միության և ՀՀ նկարիչների միության անդամ է:
Աղբյուրը` hy.wikipedia.org