ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
Ֆրանսիացի աշխարհառչակ դերասան Ալեն Դելոնը համաձայվել է նկարահանվել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Պացիենտը» ֆիլմում: Այս մասին հայտնել է Armenia Productio-ի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Սահարյանի խոսքերով, այն ժամանակ, երբ Ալեն Դելոնը եղել է Հայաստանում և այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, նա չի կարողացել զսպել իրեն և արտասվել է:
Հայտնվում է, որ դերասանն անմիջապես է ընդունել Սահարյանի առաջարկը՝ ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմի նկարահանումներին իր մասնակցությունն ունենալու է նաև աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, ով գրելու է ֆիլմի սաունդթրեքը:
Բացի Ալեն Դելոնից, ֆիլմում նկարահանվելու են այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են՝ Դաստին Հոֆմանը և Էդրիեն Բրոուդին: Ամենայն հավանականությամբ, հենց օսկարակիր դերասան, ազգությամբ հրեա Բրոուդին էլ կմարմնավորի գլխավոր կերպարին:
Աղբյուրը՝ iravunk.com