Ալեն Դելոնը Հայաստանում (լուսանկարներ)
«Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմի պրեմիերայի առիթով, հանրահռչակ ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը, 2012 թ. դեկտեմբերի 17-ից 19-ը գտնվում էր Երևանում:
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում` ռուսահայ կինոարտադրողներ Ղևոնդ Անդրեասյանի և Վալերի Սահարյանի, Մշակույթի նախարար, տիկին Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի ներկայությամբ:
Ինչպես վերնագիրն է հուշում, «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմը, որ բաղկացած է հինգ տարբեր պատմություններից` մեծարում է մորը: Սա մի ռոմանտիկ կատակերգություն է, որի իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանում և Ֆրանսիայում և որի առանցքում մայրական սերն է: Գլխավոր հերոսը, ցանկանալով իրականացնել մոր երազանքը, կազմակերպում է նրա հանդիպումը Ալեն Դելոնի հետ:
Կինոմոսկվայում ցուցադրված պրեմիերայի կապակցությամբ, Ալեն Դելոնը, որ կանգ էր առել մոտակա հյուրանոցում, Ֆրանսիայի Դեսպանի ուղեկցությամբ կինոթատրոն գնաց ոտքով: Հավաքված բազմության առջև, որ կինոթատրոնի մուտքի մոտ սպասում էր նրան, դերասանն արտահայտեց իր «զարմանքն ու երջանկությունը, այն ժողովրդականության համար, որ ինքը վայելում է հայ հանդիսատեսի մոտ »:
Հայաստան կատարած իր երկօրյա այցի ընթացքում, Ալեն Դելոնին նախագահական պալատում ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Գակեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը` Էջմիածին կատարած նրա այցի ընթացքում: Դերասանը նաև այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
տպագրված … 21 դեկտեմբերի, 2012 թ.
ambafrance-am.org