Ադրբեջանը հայտարարել է, թե իբր Գանձասարի վանքը ենթարկվել է «հայկական վшնդալիզմի»
Հայաստանը «օկուպացիայի ժամանակ» (չակերտները՝ Tert.am) «ապօրինի վերանորոգման և վերականգնման» (չակերտները՝ Tert.am) աշխատանքներ է իրականացրել Գանձասարի վանքում: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնել է, թե իբր Գանձասարի վանքը «կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է» (չակերտները՝ Tert.am)։
Գերատեսչությունը նշել է, որ «օկուպացիայի տարիներին» (չակերտները՝ Tert.am) հուշարձանը ենթարկվել է «հայկական վանդալիզմի» (չակերտները՝ Tert.am)։