Сегодня день рождения Эдгара Оганесяна Այսօր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է
Эдгар Сергеевич Оганесян( 14 января 1930) — армянский советский композитор, педагог. Лауреат Государственной премии Армянской ССР , лауреат Государственной премии СССР . Народный артист СССР.
В 1953 году окончил Ереванскую консерваторию по классу композиции (руководитель — профессор Г. Е. Егиазарян).
В 1957 году окончил аспирантуру Московской консерватории (руководитель — профессор А. И. Хачатурян).
В 1956—1973 — зам. председателя правления CК Армянской ССР.
В 1962—1968 — директор Армянского театра оперы и балета им. А. Спендиарова.
В 1970—1974 — художественный руководитель Ансамбля песни и танца Армении.
С 1976 — художественный руководитель Армконцерта.
В 1979—1985 — музыкальный руководитель Телевидения и радио Армении.
С 1986 года — профессор и ректор Ереванской консерватории.
Депутат Верховного Совета Армянской ССР 6-го и 7-го созывов. Член Союза кинематографистов Армянской ССР.
Мане Дунамалян
Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունվարի 14-ին, Երևանում:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953, դասատու՝ Գ. Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-74-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-84-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-91-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։ Հովհաննիսյան հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործական լուծումներ։ Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն բալետները «Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982)]։ Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը(1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրայինկվինտետին (1955), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984)։ Թավջութակի մենանվագսոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն։ Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանիխոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-71), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-91)։ ՀՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետական մրցանակներ։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի (Մոսկվա, 1957) դափնեկիր։ Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1984)։ Տիտոգրադի և Երևանի (1998) պատվավոր քաղաքացի։
Մահացել է -1998 թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում:
hy.wikipedia.org